Դեռ չբոլորած իր քսան տարին՝ Գլուխը դրեց այդ սառը քարին, Դեռ իր սիրածին համբույր չտված, Հայրական տունը դեռ չշենացրած՝ Իր մոր աչքերը հավերժ թաց թողեց, Սիրածի սրտում մի մեծ վիշտ թողեց։ Սուրբ հոր խրատը դեռ չհասկացած, Հայրական սիրուց դեռ չկշտացած՝ Գրկեց այդ մի բուռ սև հողակույտը։ Կանգնել էր հայրը իր որդու կողքին, ՈԻ անսովոր էր դիրքը իր որդու։ Չէ՞ որ տեսել էր մի հզոր արծիվ, Տեսել էր հպարտ, հերոս զինվորի, Տեսել էր վառվող, փայլող գալիքի։ Ու հիմա որդին պառկել էր անշարժ․ -Իսկ խոստումներդ ո՞վ կկատարի, Տվածտ երդումն ո՞վ պիտի պահի։ վե՛ր կաց տեղիցդ, ո՛վ իմ քաջ զինվոր Պապերիդ վրեժն ո՞վ պիտի լուծի։ Ես չեմ աղերսում, հրամայում եմ վե՛ր կաց տեղիցդ, ո՛վ դու հայ զինվոր Տնքացող վերքս ո՞վ պիտի բուժի։ Միթե՞ դու ել ես խռով մնալու, Ինչպես Մասիսն է խռով մեզանից ․ Արդար չէ այդպես․ վեր կա՛ց տեղիցդ․ Իմ գերեզմանը դու պիտի փորես, Այլ ոչ ես քոնը անզոր ձեռքերով․․․ Ու արցունքները, որ գլորվելով Նոր հուն էին բացել հոր այտերին, Լուռ գլորվում էին ու ընկնում էին Հերոս որդու սառած ձեռքերին։ Բայց հեկեկացող հոր աչքերոմ Մի հուր էր վառվում, Արժանի որդու հերս ծնողի Հպարտ աչքերում։

Теги других блогов: հերոս պապերիդ վրեժ հոր աչքեր